Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանն ԱՄՆ-ի եւ Եվրոպայի բարեկամն Է ու դաշնակիցը. Ղարիբաշվիլի

Վրաստանն ԱՄՆ-ի եւ Եվրոպայի բարեկամն Է ու դաշնակիցը. Ղարիբաշվիլի

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանն ԱՄՆ-ի ու Եվրոպայի հավատարիմ բարեկամն ու դաշնակիցն Է, չնայած այն բանին, թե ով Է գտնվում իշխանության ղեկին: Այդ մասին հայտարարել Է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ողջույնի խոսքով հանդես գալով աշխարհի ղեկավարների՝ Թբիլիսիում կայացած համաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Ժողովրդավարական հասարակության կառուցման ճանապարհին Վրաստանի համար վճռորոշ նշանակություն ունի եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրացումը: ԱՄՆ-ին ու Եվրոպային մերձենալու մեր աներեր որոշումը համընկնում Է ժողովրդավարական վերափոխումների գործընթացը շարունակելու մեր նպատակի հետ: Դա համերաշխ եվրոպական ընտանիք վերադառնալու մեր ճանապարհն Է»,-նշել Է Ղարիբաշվիլին:  

Վարչապետի խոսքով՝ կառավարությունը գնահատում Է ռազմավարական առումով կարեւոր համագործակցությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]