1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երեւանի օլիմպիական քոլեջն ընդլայնվում է

Երեւանի օլիմպիական քոլեջն ընդլայնվում է

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում շարունակվում Է նոր մարզասրահների կառուցումը: Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առիթով ՀՀսպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այցելեց ուսումնական հենց այս հաստատություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց քոլեջի խորհրդի նախագահ Դերենիկ Գաբրիելյանը, արդեն ավարտվել Է թեքվոնդոյի սրահի կառուցումը, ընթացքում են սեղանի թենիսի եւ այլ սրահների կառուցումը եւ վերանորովումը: Գաբրիելյանը նշեց նաեւ, որ սեպտեմբերի 8-ին քոլեջի մատուռում հատուկ ծառայություն կմատուցվի 2014-2015 թվականների ուսումնական տարվա առիթով:

Սեպտեմբերի 1-ին մեկնարկած նոր ուսումնական տարվա առնչությամբ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարն ասաց, որ Հայաստանում սպորտը եւ գիտությունը միշտ ձեռք ձեռքի են քայլել, եւ մեր երկրի մարզիկները ձգտել են մարզումները համատեղել ուսման հետ: Հայաստանում գործող մարզական 3 ուսումնական հաստատությունները՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, Երեւանի պետական օլիմպիական քոլեջը եւ դրա մասնաճյուղը Գյումրիում միշտ առանձնացել են մարզական կրթության բարձր մակարդակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]