Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ է հաճախում 11260 առաջին դասարանցի

Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ է հաճախում 11260  առաջին 
դասարանցի

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ; Երևանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները Գիտելիքի, գրի և դպրության օրվա, ինչպես նաև ուսումնական նոր տարվա կապակցությամբ այցելել են վարչական շրջաններում տեղակայված Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բոլոր կրթօջախներում տեղի են ունեցել ուստարվա մեկնարկն ու առաջին դասարանցիների մուտքն ազդարարարող բացօթյա տոնական միջոցառումներ, որոնց ընթացքում ընթերցվել է Երևանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ: Վարչական շրջանների ղեկավարները շնորհավորել են աշակերտներին ու, հատկապես,  առաջին դասարանցիներին ու հորդորել լավ սովորել, որպեսզի հետագայում նաև դպրոցում ստացած գիտելիքները նպաստեն Հայաստանի Հանրապետության առաջընթացին:

Սեպտեմբերի 1-ի դրությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ է հաճախում 11260  առաջին դասարանցի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]