Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ստեփանակերտցի 1500 աշակերտներ նոր ուստարին կսկսեն նորակառույց դպրոցում

Ստեփանակերտցի 1500 աշակերտներ նոր ուստարին կսկսեն նորակառույց դպրոցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցի նորակառույց շենքի բակը սեպտեմբերի 1-ի առավոտյան արտակարգ մարդաշատ է եղել: Միջոցառմանը ներկա են եղել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքապետարանի կրթության բաժնի վարիչ Կառլեն Մարգարյանը, այլ  պաշտոնատար անձինք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, Գիտելքի օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառման բացման հանդիսավոր արարողության սկզբում զինվորական համազգեստ հագած դպրոցականները ներս են բերել ԼՂՀ պետական դրոշը, հնչել է ԼՂՀ օրհներգը, ապա` առաջին դասարանցիների երդման խոսքը, և վերջապես հնչել է նոր ուսումնական տարվա առաջին զանգը:

Ներկաներին ողջույնի ու շնորհավորանքի խոսքով դիմել է դպրոցի տնօրեն, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռոմելա Դադայանը: «Այսօր աշխարհի տարբեր վայրերում կան մեծ թվով հայեր, ովքեր մշտապես ուշադիր և հոգատար են Արցախի նկատմամբ ու ձգտում են իրենց նպաստը բերել մեր երկրի շենացմանը: Այդ հայրենասեր հայորդիներից է ռուսաստանաբնակ գործարար և մեծ բարերար Նիկոլայ Սարկիսովը, ում նվիրաբերած միջոցներով կառուցվել և արդեն շահագործման է հանձնվում կրթօջախի նոր ուսումնական շենքը»,-նշել է դպրոցի տնօրենը:

Ողջույնի խոսք է ասել նաև քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը` ներկաներին շնորհավորելով սեպտեմբերի 1-ի տոնի՝ Գիտելիքի և դպրության օրվա, ինչպես նաև հաջորդ օրը նշվելիք տոնի՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ:

Մեծ է եղել հատկապես առաջին դասարանցիների ոգևորությունը: Նրանցի մեկը` փոքրիկ Հայկ Հակոբյանը ուրախությամբ նշել է. «Դպրոցը շատ լավ է, որովհետև իմ քույրիկն էլ է այստեղ սովորում։ Ես լավ եմ սովորելու, որ լավ մարդ դառնամ»։ Նոր ուսումնական տարում Հայկի հետ միասին Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոց է հաճախելու 190 առաջին և 175 զրո դասարանցի, իսկ ընդհանուր առմամբ՝  1500 աշակերտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]