Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայում շարունակվում են նուրսիստների ձերբակալությունները

Թուրքիայում շարունակվում են 
   նուրսիստների ձերբակալությունները

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում շարունակվում են, այսպես կոչված, «զուգահեռ պետության» ` ` արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի կողմնակից նուրսիստների ձերբակալությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հաբեր7» լրատվական կայքը, անցյալ դեկտեմբերից Ստամբուլում անցկացված արդեն թվով 3-րդ գործողությունների արդյունքում իրավապահ մարմինները ձերբակալել են 33 ոստիկանների, որոնցից 14-ը բարձրաստիճան սպաներ:

Թուրքիայի իշխանությունները նրանց մեղադրում են նուրսիստների հետ կապեր ունենալու եւ հակապետական գործունեություն ծավալելու մեջ:

Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:

Ֆաթուլլահ Գյուլենի կողմից ղեկավարվող համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում եւ մի շարք այլ երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ: Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարությունները որոշել են 2014 թ. սեպտեմբերից փակել գյուլենական համայնքին պատկանող բոլոր կրթական եւ հասարակական հաստատությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]