Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի և Արցախի նախագահներն այցելել են Ստեփանակերտի «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ

Հայաստանի և Արցախի նախագահներն այցելել են Ստեփանակերտի 
«Մետաքսկոմբինատ» ՍՊԸ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին այցելել են Ստեփանակերտի «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ եւ ծանոթացել հիմնարկի աշխատանքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահները եղել են «Սարտիս» իտալական ֆիրմայի կողմից հիմնադրված «Գրեյթ փարթներշիփ» ընկերության նորաբաց կարի արտադրամասում, որը կունենա ավելի քան 450 աշխատատեղ:

Նախագահ Սահակյանը կարևորել է նման արտադրության հիմնադրումը՝ նշելով, որ այն հանդիսանում է միջազգային համագործակցության հաջողված օրինակ եւ  թույլ կտա որակյալ արտադրանք հանել թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկա:

Նախագահներին ուղեկցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]