1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Երևանյան ամառ» ծրագիրը հատել է եզրագիծը

«Երևանյան ամառ» ծրագիրը հատել է եզրագիծը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի եզրափակիչ միջոցառումը «Դեպի դպրոց, բուհ ու գործ» խորագրով համերգն է եղել, որին մասնակցել են հայկական էստրադայի տասնյակից ավելի երգիչներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ներկաներին` Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին, ինչպես նաև այն անհատներին ու կազմակերպություններին, ովքեր քաղաքապետարանի աջակիցը եղան եռամսյա այս ծրագիրն իրականացնելիս։

Միջոցառումը մեկնարկել է Կարապի լճի շուրջ անակնկալ ֆլեշմոբով, որին միացել են նաև բազմաթիվ քաղաքացիներ: «Այս տարվա «Երևանյան ամառ» ծրագրի մի քանի տասնյակ բազմաբովանդակ միջոռացումները ի մի բերելով և երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի ակտիվությունը հաշվի առնելով՝ կարող ենք ասել՝ քաղաքապետարանին հաջողվեց Երևանում, այն էլ այսպիսի շոգ օրերին, մշակութային առումով էլ բավականին թեժ ու աշխույժ ամառ պարգևել ամառային օրերը Երևանում անցկացնողներին։ Որոշ միջոցառումներ, կարծում ենք, որ կդառնան ավանդական և դա ևս կլինի «Երևանյան ամառ 2014» ծրագրի ձեռքբերումը»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]