1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չեխ պատգամավորն Ադրբեջանից Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքների թափանցիկ քննություն է պահանջում

Չեխ պատգամավորն Ադրբեջանից Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքների 
թափանցիկ քննություն է պահանջում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխ խորհրդարանականը ցավակցություն է հայտնում ադրբեջանական գերության մեջ սպանված հայազգի Կարեն Պետոսյանի մահվան կապակցությամբ և հուսով է` նրա մարմինը կվերադարձվի ընտանիքին որքան հնարավոր է շուտ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Չեխիայի խորհրդարանի պատգամավոր, Հայ-չեխական խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Ռոբին Բյոհնիշը:

«Առաջին հերթին, կցանկանայի իմ ցավակցությունը հայտնել Կարեն Պետրոսյանի հարազատներին և հույս հայտնել, որ ադրբեջանցիները կվերադարձնեն նրա մարմինն ընտանիքին որքան հնարավոր է շուտ: Անկախ երկու երկրների միջև առկա լարվածությանից` ես Ադրբեջանի իշխանությունների պահվածքը Կարեն Պետրոսյանի դեպքի առնչությամբ համարում եմ անընդունելի: Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, Արևելյան գործընկերության ծրագրի անդամ է, և այն պետք  հասկանա, որ իր քայլերը համատեղելի չեն եվրոպական արժեքների հետ: Եթե Ադրբեջանի իշխանություններն իրենք չլուծեն հարցը, ես հուսով եմ` միջազգային հանրությունը բավականաչափ ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքները հետաքննելու և մեղավորներին պատժելու համար»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի անընդհատ խախտման դեպքերին` Ռոբին Բյոհնիշը նշեց, որ դրանով ավելի է ընկնում Ադրբեջանի հեղինակությունը: «Այս գործողությունները ոչ միայն  խաթարում են Մինսկի խմբի ջանքերը, այլ միևնույն ժամանակ վտանգի են ենթարկում ողջ Հարավային Կովկասի կայությունը: Ընթացիկ իրավիճակը ողջ տարածաշրջանում պետք է տեղի ղեկավարների համար խթան հանդիսանա, որպեսզի զարգացնեն իրենց երկրները` ի բարօրություն բոլոր քաղաքացիների, և հարևան երկրների հետ լավ հարաբերություններ ձևավորեն»,-ընդգծեց նա:

Օգոստոսի 7-ին անհայտ հանգամանքներում հատելով սահմանը Թովուզի Աղբուլաղ գյուղում գերի ընկած Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանն օգոստոսի 8-ի առավոտյան մահացավ ադրբեջանական գերության մեջ: Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության` նախնական տվյալներով` Պետրոսյանի մահվան պատճառը «սիրտ-թոքային խիստ անբավարարությունն է, խիստ միոկարդիալ անբավարարությունը»: Փորձագետները համոզված են, որ նրան սպանել են` դաժան ծեծի ու խոշտանգումների ենթարկելով, ինչպես նախկինում այլ գերիների պարագայում: Ադրբեջանական կողմն ուշացնում է անհայտ պայմաններում մահացած Կարեն Պետրոսյանի մարմնի վերադարձը` փորձելով խոչընդոտներ ստեղծել դիակի դատաբժշկական քննության համար:

Անի Նազարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]