Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամերիկացի սենատորները կոչ են արել նախագահ Օբամային` զինել Ուկրաինան

Ամերիկացի սենատորները կոչ են արել նախագահ Օբամային` զինել Ուկրաինան

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի սենատորները կոչ են արել նախագահ Օբամայի վարչակազմին` զենք ուղարկել Ուկրաինայի իշխանություններին, որպեսզի նրանք կարողանան պայքարել, ինչպես ասվել է, «Ռուսաստանի ներխուժման» դեմ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդեսն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է «վճարի ագրեսիայի համար»:

Սենատոր Ջոն Մաքքեյնը նշել է, որ խոսքը ոչ թե «միջամտության», այլ «ներխուժման» մասին է:

Ավելի վաղ նախագահ Պուտինը կոչ է արել բանակցություններ սկսել «Ուկրաինայի հարավ-արեւելքի պետականության» հարցի շուրջ:

CNN-ին տված հարցաազրույցում Մենենդեսը, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը, ասել է, թե «մենք պետք է Ուկրաինային տրամադրենք պաշտպանության այնպիսի միջոցներ, որոնց շնորհիվ Պուտինը գին կվճարի հետագա ագրեսիայի համար»:

Ջոն Մաքքեյնը կոչ է արել խիստ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ եւ հավելել Է, որ անհրաժեշտ է զենք տրամադրել Ուկրաինային:

Մինչ այդ Ուկրաինայից հաղորդումներ են ստացվում ծովում տեղի ունեցած առաջին ընդհարման մասին: Ուկրաինայի զինվորականները հայտարարել են, որ Ազովի ծովում ափից հրետակոծվել է ռազմանավերից մեկը: Ականատեսների վկայությամբ՝ հորիզոնում երեւում էր բարձրացող ծուխը: Ըստ որոշ հաղորդումների՝ գնդակոծվել է եւս մեկ նավ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]