Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սիմոն Մարտիրոսյանը մտածում Է արդեն 2016թ. Օլիմպիական խաղերի մասին

 Սիմոն Մարտիրոսյանը մտածում Է արդեն 2016թ. Օլիմպիական խաղերի մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նանջինի Պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն, 85կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը իր հաջողությունը համարում Է բնական:

Ինչպես Մարտիրոսյանը նշեց «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, մինչ Չինաստան մեկնելը արդեն իսկ նախատեսվում Էր, որ ինքը պայքարելու Է հաղթանակի համար, այնպես որ տեղում մնում Էր իրականացնել այդ նպատակը:

 

Նա ասաց, թե շատ ուրախ Է, որ իրեն հաջողվեց կատարել մարզիչների առաջադրանքը, ճիշտ կառուցել իր ելույթը եւ արժանի հաղթանակ տոնել, իսկ այժմ ժամանակն Է մտածելու 2016թվականի Օլիմպիական խաղերի մասին:

Խաղերի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանի խոսքով, նրա պարտությունը կիսաեզրափակչում կարելի Է բացատրել մրցակցի ավելի ուժեղ լինելով: Ըստ մարզիկի, ինքը կատարեց իր խնդիրը, բայց հաղթանակ տոնելու համար դա բավարար չԷր:

Մանասյանն ընդգծեց, որ իր պարտության մեջ «մրցավարական հետք» պետք չԷ փնտրել, դա իր անհաջողությունն Էր եւ միակ դասը, որ կարելի Է քաղել Նանջինից, դա այն Է, որ հետագայում ռինգում մրցակցից շատ ավելի ուժեղ լինելն Է:

Ըստ նրա, բրոնզե մեդալն նույնպես պատվավոր պարգեւ Է, բայց այն չի կարող իրեն բավարարել` առավել եւս, երբ մոտենում են արդեն 2016թվականի Օլիմպիական խաղերը Բրազիլիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]