Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լիտվա-Արցախ բարեկամության խմբի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ

Լիտվա-Արցախ բարեկամության խմբի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվա-Արցախ բարեկամության խմբի անդամները, Լիտվայի սեյմի պատգամավոր Դալիա Կուոդիտեի ղեկավարությամբ, այցելեցին Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը հյուրերին ներկայացրեց թանգարանի կառուցման պատմությունը և նաև այն աշխատանքները, որոնք այսօր կատարվում են թանգարանում:

«Արմենպրես»-ի թղթակցին Սուրեն Մանուկյանն ասաց, որ ներկայացնելով թանգարանի շինարարական աշխատանքները, տիկին Կուոդիտեին հրավիրել է 2015 թվականի ապրիլի 24-ին ներկա գտնվելու թանգարանի բացման արարողությանը:

«Ես տպավորված եմ այն ամենով, ինչ տեսա այս թանգարանում: Այս այցելությունը շատ կարևոր էր ինձ համար, քանի որ 20 տարի առաջ Լիտվայում ղեկավարել եմ ցեղասպանությունների և դրանց ուսումնասիրման ու հետազոտման գիտական կենտրոնը և շատ բան գիտեմ աշխարհում կատարված և կատարվող ցեղասպանությունների վերաբերյալ: Ինչ վերաբերում է թանգարանին, կարծում եմ, որ վերաբացված տարբերակով այն կգերազանցի բոլորի սպասելիքները»,- «Արմենպրես»-ի  հետ զրույցում նշեց տիկին Կուոդիտեն:

Երեւանում է Լիտվայի Հանրապետության Սեյմի Լիտվա-Արցախ բարեկամության խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Դալիա Կուոդիտեն:  Օգոստոսի 30-ին նրանց ընդունել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]