Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետին է ներկայացվել Սարսանգի ջրամբարի ոռոգման նպատակով օգտագործման նախագիծ

ՀՀ վարչապետին է ներկայացվել Սարսանգի ջրամբարի ոռոգման նպատակով 
օգտագործման նախագիծ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը օգոստոսի 30-ին ընդունել է «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում Յ. Ջավադյանը վարչապետին է ներկայացրել Սարսանգի ջրամբարի ջրի ոռոգման նպատակով օգտագործման նախագիծ, որով նախատեսվում է ոռոգովի դարձնել Մարտակերտի շրջանի մինչև 18 հազ. հեկտար հողատարածք:

Ա. Հարությունյանը, կարևորելով նախագծի նշանակությունը, այն պատմական է անվանել` նշելով, որ դեռևս խորհրդային տարիներին քննարկվում էր Սարսանգի ջրերը ինքնահոս եղանակով գյուղատնտեսակն նպատակներով օգտագործելու հարցը: Վարչապետի խոսքով, ծրագիրը տնտեսական մեծ նշանակություն է ունենալու Արցախի և մասնավորապես Մարտակերտի շրջանի համար, քանի որ դրա իրականացման արդյունքում ստեղծվելու են հազարավոր աշխատատեղեր, ինչպես նաև երկրի պարենային անվտանգության և ինքնաբավության հարցերում այն մեծ ազդեցություն է ունենալու:

Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախագծի ներկայացման համար և համոզմունք հայտնել, որ, հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, միջոցներ կգտնվեն այն հնարավորինս արագ կյանքի կոչելու համար:

Հանդիպմանը մասնկացում էին շահագրգիռ կառույցների ղեկավարներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]