1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախի վարչապետն և ՀՀ կենտրոնական բանկի նախագահը քննարկել են ֆինանսատնտեսական մի շարք հարցեր

Արցախի վարչապետն և ՀՀ կենտրոնական բանկի նախագահը քննարկել են 
ֆինանսատնտեսական մի շարք հարցեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն օգոստոսի 30-ին ընդունել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆինանսատնտեսական մի շարք հարցեր: Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել որոշ ծրագրերի մանրամասների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետը ողջունել է Ա. Ջավադյանին և գոհունակություն հայտնել ԼՂՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի միջև առկա համագործակցության մակարդակից: Նա համոզմունք է հայտնել, որ իրագործվող ծրագրերը կխթանեն ԼՂՀ տնտեսության զարգացումը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահն իր հերթին բարձր է գնահատել համագործակցության աստիճանը և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցելու Արցախի ֆինանսաբանկային ոլորտի զարգացման գործին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]