Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ուորլիքը չի բացառում, որ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել Ուելսում

Ուորլիքը չի բացառում, որ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները  կարող են հանդիպել 
Ուելսում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Մինսկի խումբը ջանում է, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի, եւ որ հուլիսի 31-ին սկսված լարվածությունը լրջորեն անհանգստացրել է միջնորդներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուրոլիքը հայտարարել է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Ուորլիքը նշել է, որ անցյալ ամսվա վերջին շփման գծում տեղի ունեցած եւ տասնյակ մարդկանց զոհվելու պատճառ դարձած իրադարձությունները կողմերին հետ են շպրտում խաղաղության հասնելու ճանապարհից: Նա ասել է, որ ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի, եւ պետք է բանակցությունների սեղանի շուրջ աշխատել ու կրկնապատկել ջանքերը լուծում գտնելու համար:

«Հրադադարի ռեժիմի պահպանումը նախապայման է դրա համար, եւ մենք հուսով ենք, որ լարվածության վերջին շաբաթների նվազումը կշարունակվի», -ասել է նա:

Ամերիկացի համանախագահը չի բացառել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` եկող շաբաթ, Ուելսում, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում եւ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում եւս հանդիպելու հնարավորությունը, որը, նրա խոսքով` կախված է լինելու հանդիպման եւ քննարկումների համար իրենց` նախագահների պատրաստակմությունից եւ ցանկությունից: 

«Անձամբ ԱՄՆ պետքարտուղար Քերին պատրաստ է դերակատարություն ունենալ այդ հակամարտության կարգավորման գործում` եթե նրա մասնակցությունը կարողանա օգնել հասնելու դրան: Մենք կոչ ենք անում կողմերին լրջորեն ընկալել այդ հնարավորությունները: Գործը միայն արտգործնախարարների կամ նախագահների հանդիպում անցկացնելու մեջ չէ: Անհրաժեշտ է գործընթացը բարձրացնել այլ մակարդակ, որպեսզի այն բերի խաղաղ համաձայնության: Այնպես որ, եկեք սկսենք», -ասել է Ուորլիքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]