1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վերին Լարսի ավտոճանապարհը բացվել է

Վերին Լարսի ավտոճանապարհը բացվել է

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ` Դարիալի կիրճի ավտոճանապարհը բացվել է: Ինչպես հաղորդել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը` այսօրվա ընթացքում ավտոմեքենաները կկարողանան շարժվել սահուն կերպով, իսկ օգոստոսի 30-ի 18:00-ից մինչ հաջորդ օրվա 07:00-ն, ելնելով անվտանգությունից, «Լարս»-ի մաքսակետում կլինեն սահմանափակումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ավտոմեքենաների շարժը կիրականացվի պարեկային ոստիկանության համակարգման միջոցով:

Վրաստանի վարչապետն այցելել էր Դարիալի կիրճ` ծանոթացել ստեղծված իրավիճակին: Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարականով` սողանքի հետևանքով տուժած ճանապարհի և մաքսակետի վերականգնման աշխատանքներն ընթացել են ինտենսիվ ռեժիմով: Տեղում մոբիլիզացվել են անհրաժեշտ տեխնիկական միջոցներ և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնք կշարունակեն աշխատանքը:

Վրաստանի Դարիալի կիրճում օգոստոսի 21-ին սողանք է տեղի ունեցել: Նախնական տվյալներով` սողանքից տուժողներ չեն եղել: Կազբեկի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գիվի Կիրիկաշվիլին հայտնել է, որ սողանքը տեղի է ունեցել նույն այն վայրում, որտեղ եղել էր 2014 թվականի մայիսին: Ռազմավիրական ճանապարհը ժամը 22:45-ից Վրաստանի հատվածում ավտոմեքենաների երթևեկության համար փակվել էՎրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով օգոստոսի 20-ի ժամը 23:45-ից ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումըՎթարավերականգնողական աշխատանքների կատարման արդյունքում այսօր՝ օգոստոսի 23-ին` առավոտյան ժամը 11-ից, վերսկսվել է Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարով Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]