Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ և ԼՂՀ մաշակույթի գերատեսչություններն աշխատանքային համդիպում են անցկացրել

ՀՀ և ԼՂՀ մաշակույթի գերատեսչություններն աշխատանքային համդիպում են 
անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը, մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը, Գեղագիտական կրթության հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը օրերս եղել են ԼՂՀ Շուշի քաղաքում, որտեղ քննարկել են ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունների միջև 2014-2015 թթ. մշակութային համագործակցության ծրագրերը և  հստակեցրել համատեղ իրականացվելիք միջոցառումների ժամկետները:

Ինչպես «Արմենպրես»- ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանի պատվիրակներին ընդունել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Նա ծանոթացրել է նախարարության ընթացիկ գործունեությանը, գերակա խնդիրներին: Նախարարը խոսել է նաև առկա դժվարությունների մասին, որոնք հաղթահարելու համար անհրաժեշտություն կա երկու նախարարությունների միջև սերտացնել համագործակցությունը:

Այնուհետև աշխատանքները շարունակվել են նախարարության աշխատակազմի հիմնական վարչություններում և բաժիններում: Քննարկումներ են եղել ժամանակակից արվեստի և մշակութային կրթության, մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների, մշակութային ծրագրերի և մոնիտորինգի վարչություններում, որտեղ հանգամանաորեն անդրադարձել են ՀՀ մշակույթի և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունների միջև համագործակցության աշխատանքային ծրագրերին: Քննարկվել են նաև մշակութային օրենսդրության մշակման, ՀՀ համապատասխան օրենսդրության հետ համապատասխանեցման, թանգարանային կադրերի պատրաստման, վերապատրաստման, գրադարանների համալրման գործում աջակցության հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերին:

Կողմերը որոշել են այսուհետ համատեղ կազմել ոլորտի ծրագրերը, ինչը կնպաստի ժառանգության արդյունավետ հանրահռչակմանն ու երկուստեք ճանաչողության մեծացմանը: Նման քննարկումները շահեկանորեն կսերտացնեն և կբարելավեն մշակութային համատեղ գործունեությունը:

Երկու երկրների մշակույթի գերատեսչությունների ներկայացուցիչները այցելել են նաև Շուշիի նորաբաց երկրաբանական և գորգերի թանգարաններ, պատկերասրահ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]