Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էշթոնը կհանդիպի Իրանի ԱԳ նախարարին

Էշթոնը կհանդիպի Իրանի ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը սեպտեմբերի 1-ին Բրյուսելում տեղի ունենալիք իրանական միջուկային ծրագրի քննարկումների շրջանակում կհանդիպի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

«Երկուշաբթի ես կհանդիպեմ Իրանի ԱԳ նախարար Զարիֆին` բանակցային գործընթացի ոչ թե վերականգնման, այլ շարունակման շրջանակներում: Մենք կվերահաստետնք, որ կօգտագործենք հնարավորությունը և կկարողանանք փոխանակվել Նյուր-Յորքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ տեղեկատվությամբ»,- «Արմենպրես»-ի` հաղորդմամբ հայտարարել է Էշթոնը` Միլանում ընթացող ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ ֆորմալ նստաշրջանի ժամանակ:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]