Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ոստիկանները հայտնաբերել են հորթի գողության երկու դեպք

Ոստիկանները հայտնաբերել են հորթի գողության երկու դեպք

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացի Կամո Կ.-ն օգոստոսի 29-ին, ժամը 13.05-ին զանգահարել է ոստիկանության Արարատի բաժին և հայտնել, որ երկու անհայտ անձինք` մոխրագույն ավտոմեքենայով, ժամը 13.00-ի սահմաններում Լանջառ-Լուսաշող ճանապարհից գողացել են իրեն պատկանող մեկ գլուխ հորթը և շարժվել Վեդի քաղաքի ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, բաժնի և ոստիկանության պահպանության բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` Վեդի քաղաքի վերջնամասում հայտնաբերվել և բերման են ենթարկվել «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1989թ. ծնված Խորեն Մ.-ն և ուղևոր, 1991թ. ծնված Մասիս Մ.-ն:

Ավտոմեքենայի զննությամբ` բեռնախցիկից հայտնաբերվել է մեկ գլուխ հորթ:

Ոստիկանների ձեռնարկած հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խորեն Մ.-ի և Մասիս Մ.-ի խղճին համանման ևս մեկ հանցագործություն է ծանրացած: Մայիսի 13-ին նրանք Պարույր Սևակ գյուղի արոտավայրից գողացել էին Տիգրան Մ.-ին պատկանող հորթը:  Տիգրան Մ.-ն գողության մասին նախկինում ոստիկանություն չէր հայտնել: Նրանից ընդունվել է հաղորդում: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]