1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գորբաչովը խոսել է ուկրաինական ճգնաժամի մասին

Գորբաչովը խոսել է ուկրաինական ճգնաժամի մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովն անդրադարձել է ուկրաինական ճգնաժամին` նշելով, որ հակամարտության  ուժգնացման պարագայում Եվրոպային կսկսվի սարսափելի ճակատամարտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Rusnovosti.ru-ին տված հարցազրույցում, Գորբաչովը Ռուսաստանի քաղաքականությունը հարցի վերաբերյալ գնահատել է ճշմարիտ:

Գորբաչովի գնահատմամբ` Ռուսաստանը չպետք է խառնվի հակամարտությանը, քանի որ ՌԴ-ի մասնակցությունը կբերի իրավիճակի այնպիսի սրման, որ հետո ամբողջ աշխարհը չի կարողանա բորբոքված կրքերը հանդարտեցնել:

«Այսօրվա դիրքորոշումը, որ ունեն ՌԴ իշխանությունները, շատ ճիշտ է: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի մարդիկ դադարեն միմյանց սպանել. չէ՞ որ դա մեկ ազգ է: Եթե միջադեպին խառնվեն պետություններ, ապա հակամարտության մասշտաբները կմեծանան, բոլորը կցանկանան մասնակցել եւ կսկսվի սարսափելի ճակատամարտ Եվրոպայում: Սա չպետք է թույլ տալ»,- ասել է Գորբաչովը: Նա շեշտել է, որ ՌԴ-ն առաջարկում է բացել միջանցքներ եւ հակամարտության կետերից դուրս բերել խաղաղ բնակիչներին:

«Ինչ-որ մեկը նստած տաքուկ գրասենյակում քննադատում է, մինչդեռ նույն ժամանակահատվածում ահա թե ինչ է կատարվում մարդկանց հետ: Այնտեղ կան կանայք եւ երեխաներ: Կրակում են բնակարանների, դպրոցների ուղղությամբ, հիվանդանոցներ են փլվում: Միայն պաշտոնական տվյալներով` 2000 երեխա է զոհվել, իսկ քանիսն են վիրավորվել: Սրա վերջը պետք է դրվի»,- ասել է Գորբաչովը:

Իսկ Ռուսաստանին Ղրիմի միանալը Գորբաչովն անվանել է ԽՍՀՄ-ի սխալների ուղղում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]