Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ստեղծումը ԼՂՀ փաստացի անկախության վկայությունն է. ՀՀ ԱԺ փոխնախագահ

Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ստեղծումը ԼՂՀ փաստացի անկախության 
վկայությունն է. ՀՀ ԱԺ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը օգոստոսի 30-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի Լիտվա-Արցախ բարեկամության խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Դալիա Կուոդիտեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը եւ Բալթյան երկրներից միակն է, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը:

Անդրադառնալով միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է բարեկամության խմբերի դերը: Նա բարձր է գնահատել Լիտվայի խորհրդարանում Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ստեղծումը՝ նշելով, որ պատմական այս քայլով Լիտվան վերահաստատեց, որ մարդու իրավունքների պաշտպանության ջատագով է եւ ժողովրդավարության ու ազատության վեհ արժեքների կրող:

ԱԺ փոխնախագահը նկատել է, որ Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ստեղծումը ԼՂՀ փաստացի անկախության վկայությունն է՝ հավելելով, որ Արցախի միջազգային ճանաչմանն այլընտրանք չկա: Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ստեղծումը մեծապես կնպաստի Արցախում ներկայիս դրության իրական եւ լիարժեք պատկերացման ձեւավորմանը:

Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ղեկավար Դալիա Կուոդիտեն իր հերթին նշել է, որ բնական է համարում բարեկամության խմբի ստեղծումն ու կարեւորել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը: 

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքների հիման վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]