Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մայրաքաղաքի դպրոցներ կգնան 11 հազարից ավելի առաջին դասարանցիներ

Մայրաքաղաքի դպրոցներ կգնան 11 հազարից ավելի առաջին դասարանցիներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ, օգոստոսի 29-ի տվյալներով, առաջին դասարան ընդունվելու դիմում է ներկայացրել շուրջ 11 հազար 100 աշակերտ: Այս մասին օգոստոսի 30-ին անցկացված օգոտոսյան խորհրդակցության մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

«Այս օրերին իրականացվում է ընդունելության գործընթաց: Նախորդ տարվա այս ժամանակահատվածի դրությամբ մենք աճ ենք արձանագրել»,- «Արմենպրես»- ի փոխանցամամբ՝ նշեց Գայանե Սողոմոնյանը: Հանրակրթության վարչության պետը համոզված է, որ այս տարի ավելի շատ առաջին դասարանցիներ ոտք կդնեն դպրոց:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործում է 159 դպրոց, որտեղ 2013-14թթ. ուսումնական տարում սովորել է 79 հազար 17 աշակերտ, որոնցից 6 հազար 858-ն այս տարի ավարտել է հիմնական, 441-ը՝ միջնակարգ դպրոցը: Սովորողների առաջադիմությունը կազմել է 97, իսկ ուսման որակը՝ 45 տոկոս:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]