Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ալիեւը նորից սկսեց հոխորտալ

Ալիեւը նորից սկսեց հոխորտալ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի սկզբին հայկական զորքերի դիրքապահների նկատմամբ կատարած դիվերսիոն գործողությունների անհաջողության պատճառած ցնցումից դուրս եկած` Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւը Բեյլագանում երիտասարդության  եւ հասարակայնության ներկայացուցիչների հետ երեկ ունեցած հանդիպման ժամանակ դարձյալ հոխորտացել է եւ հանդես եկել սին հայտարարություններով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սոչի մեկնելուց առաջ սեփական բանակին դիվերսիոն գործողությունների մղած Ալիեւը, վերագրելով դրանք հայկական կողմին, հանդես է եկել ադրբեջանական բանակի կրած խայտառակ պարտությունը քողարկող հայտարարություններով, թե իբր օգոստոսյան բախումներում «արբեջանական բանակը արժանի հակահարված է տվել թշնամուն»: Սոչիում հանդիպման ժամանակ, սեփական բանակի զինվորների մեծ քանակությամբ կորստից ցնցման մեջ հայտնված Ալիեւը դրանք վերագրել է հայերին եւ հայտարարել, թե, իբր, «շնորհիվ ադրբեջանցի հերոս զինվորների եւ սպաների արիության, Սոչիում Ադրբեջանի դիրքորոշումը հնչել է ավելի ուժեղ, ինչից հայկական կողմը դեռեւս չի կարողանում ուշքի գալ»: Ալիեւի այդ հանդիպման մասին հայտնել է «ԱզերԹԱջ»-ը:

Ալիեւը ադրբեջանցի երիտասարդների առաջ դարձյալ կրկնել է 10 տարուց ավելի չարչրկած արտահայտություններն այն մասին, թե իբր ադրբեջանական բանակն այնքան «ուժեղ» է, որ նրա դեմ խաղ չկա, որ իրենք կվերականգնեն ինչ-որ «տարածքային ամբողջականություն» եւ այլ անհեթեթություններ: Ալիեւը ադրբեջանական ժողովրդին խոստացել է ավելի մեծացնել 20 տարի միլիարդավոր դոլարների դիմաց զինելուց հետո հայկական ուժերի հետ փոքրիկ բախմանը չդիմացած սեփական բանակի բյուջեն` հույս ունենալով, որ այդպես կարող է ինչ-որ «հաջողության» հասնել:

Սեփական անհաջողություններից վախեցած Ալիեւը փորձել է ամեն ինչում մեղադրել Արեւմուտքին: Նա ասել է, թե «գլոբալացման քողի տակ որոշ արտասահմանյան շրջանակներ փորձում են իրենց կամքը թելադրել եւ ապակայունացնել իրավիճակն Ադրբեջանում»: Ալիեւը խոսել է միջազգային կառույցների հետ Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների համագործակցության մասին` դրանք անվանելով «թշնամական»: «Իրականում աշխատանքներ են տարվում, որպեսզի երիտասարդությանն ուղղորդեն սեփական պետության դեմ», -ասել է նա:

Ալիեւի այդ «նախազգուշացմանը» հետեւել է Ադրբեջանի Նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւի այն հայտարարությունը, թե «ճակատում վերջին իրադարձությունների հետ կապված որոշ լրատվական կայքեր օրենքներ են խախտել, մամուլի որոշ օրգաններ լավ չեն աշխատել»:

Ռամիզ Մեհտիեւը երեկ հավաքել է պաշտոնական տեղեկատվությունների համար պատասխանատու կառույցների եւ ԶԼՄ-ների ղեկավարներին, եւ մեղադրել նրանց տեղեկատվական անվտանգության բնագավառում «Ադրբեջանի ազգային շահերին եւ օրենսդրությանը հակառակ գործունեություն տանելու, ճակատային գծում իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ եւ պետական գաղտնիքներ հայտնելու, թշնամու շահերին ծառայող տեղեկությունների արտահոսք թույլ տալու» մեջ:

Մեհտիեւը ԶԼՄ-ների ղեկավարներին զգուշացրել եւ սպառնացել է, որ «անկախ ձեւից եւ բովանդակությունից` Ադրբեջանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանադրական կառուցվածքի դեմ յուրաքանաչյուր տեղեկություն հայտնած մամուլի օրգան պատժվելու է օրենքի ամբողջ խստությամբ»: Նա ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հանձնարարել է «ավելի ընդարձակ եւ օբյեկտիվորեն լուսաբանել Ադրբեջանի նախագահի կողմից կյանքի կոչվող հաջող քաղաքականությունը»:

Ինչպես երեւում է` իրավապաշտպանների, քաղաքացիական ակտիվիստների եւ լրագրողների զանգվածային ձերբակալություններից հետո սեփական անհաջողությունները ժողովրդից թաքցնելու համար Ադրբեջանի իշխանություններն    այժմ էլ աշխատում են լռեցնել ԶԼՄ-ներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]