Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արարատի մարզում անցկացվեց «Ազատի ջրամբարի փլուզումը» թեմայով ուսումնավարժանք

Արարատի մարզում անցկացվեց «Ազատի ջրամբարի փլուզումը» թեմայով 
ուսումնավարժանք

ԱՐՏԱՇԱՏ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ.թղթ. Լիլիթ Մաճկալյան): Արարատի մարզում անցկացվեց «Ազատի ջրամբարի փլուզումը» թեմայով ուսումնավարժանք` Արարատի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ:

Առավորտայան ժամը 07:00-ին Մարգարյանն ահազանգը ստանալուն պես զեկուցեց մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, ով միաժամանակ մարզի քղաքացիական պաշտպանության ծառայության  պետն է, որ իբր Ազատի ջրամբարը փլուզվում է: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հրատապ կերպով համապատասխան վարչությունների ղեկավարներին հրավիրեց խորհրդակցության: Ապա կարգադրեց, որ կապի, տրանսպորտի, ջրամատակարարող ընկերությունների, առողջապահության, ինչպես նաեւ ճանապարհատրանսպորտային ծառայություններն իրենց գործողությունները համապատասխանեցնեն արտակարգ իրավիճակներին եւ նշված ժամանակահատվածում զեկուցեն կատարվածի մասին: Այնուհետեւ, համապատասխան ստորաբաժանումների պետերը զեկուցեցին, որ համապատասխան ծառայությունները կազմ ու պատրաստ են եւ սպասում են մարզպետի կարգադրությանը դեպքի վայր մեկնելու համար: Ազատի պատվարի իբր փլուզումը սպառնում է երեք համայնքների՝ Կանաչուտ, Արեւշատ, Լանջազատ, ինչպես նաեւ շրջակա համայնքների 33 հազար բնակիչների անվտանգությանը: Կարճ ժամանակահատվածում համապատասխան ծառայությունները մեկնեցին Լանջազատ:

Ուսումնավարժությունն սկսվեց դպրոցից: Այնտեղ եկան Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, փոխմարզպետ Աշոտ Մուրադյանը, ոստիկանության 18 ծառայողներ, 20 զինղեկներ տարբեր դպրոցներից, եկան նաեւ կապի, գազի վթարային, ջրի մատակարարման ծառայության, հակահամաճարակաբանակն կայանի, էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների աշխատողները,  շտապօգնության ծառայությունը: Այնտեղ էին նաեւ Լանջազատ, Արեւշատ եւ Կանաչուտ համայնքների ղեկավարները, ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները: 

Նախօրոք ծրագրված պլանով անցավ ողջ ուսումնավարժանքը. մալուխների հրդեհ, տուժածներին տրամադրված օգնություն, ճոպանով փրկարարների գետի մյուս ափ անցում եւ վնասվածք ստացածներին մյուս գետի ափից դուրս բերումը: Նախանշված ժամանակահատվածում ավարտվեցին ուսումնական վարժանքները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Լանջազատի ուսուցչական կոլեկտիվին, երեխաներին, փրկարար ծառայության աշխատակիցներին, ինչպես նաեւ Արարատի մարզի փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանին: Մարզպետը մեկ անգամ եւս ընդգծեց, որ նման ուսումնական վարժանքները խիստ անհրաժեշտ են հասարակության զգոնությունը բարձրացնելու, երեխաներին արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտությունը գործնականորեն սովորեցնելու, ինչպես նաեւ փրկարարների մարտունակությունը բարձրացնելու, նրանց մասնագիտական կարողությունները զարգացնելու տեսանկյունից: 

Օրվա վերջում Մարգարյանը հրավիրեց խորհրդակցություն: Վերլուծվեց ուսումնական վարժանքների ընթացքը, նշվեցին բացթողումները՝ հաջորդ վարժանքի ժամանակ ուղղելու նպատակով:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]