Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԿԽՄԿ-ն հաստատել է Հակոբ Ինջիղուլյանին 3-րդ երկրի հանձնելու մասին տեղեկությունը

ԿԽՄԿ-ն հաստատել է Հակոբ Ինջիղուլյանին 3-րդ երկրի հանձնելու մասին 
տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի պատվիրակ Վալերի Յարմակը «Առաջին ալիքի» հետ զրույցում հաստատել է տեեկություններն այն մասին, որ Ադրբեջանում գտնված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր: Նրա խոսքով` օգոստոսի 26-ին Կարմիր Խաչն իրազեկվել է, որ 2013թ. օգոստոսից 7-ից Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերին լքել է Ադրբեջանի տարածքը` տեղափոխվելով  երրորդ երկիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են Ինջիղուլյանին մինչ Ադրբեջանը լքելը, և ամեն ինչ տեղի է ունեցել Կոմիտեի ընթացակարգին համապատասխան: Նա նաև հաղորդել է, որ տեղեկությունն անմիջապես տեղափոխվել է Ինջիղուլյանի ընտանիքին և Հայաստանի իշխանություններին:

Երրորդ երկիր տեղափոխվելու և Ադրբեջանում սպանված` Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դին հայրենիք վերադարձնելու մասին Վալերի Յարմակը այլ տեղեկություն չի հայտնել:

2013 թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանը, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով պատահաբար հատելով շփման գիծը, հայտնվել էր ադրբեջանական զորքերի պահպանության տարածքում և գերեվարվել վերջիններիս կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]