Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շարմազանովը հռետորական հարցով է պատասխանում սահմանադրական բարեփուխումներին դեմ քաղաքական ուժերին

Շարմազանովը հռետորական հարցով է պատասխանում սահմանադրական 
բարեփուխումներին դեմ քաղաքական ուժերին

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հնարավոր չէ հասնել համակարգային փոփոխությունների` առանց սահմանադրական բարեփոխումների: ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով այն դիտարկմնանը, թե քաղաքական ուժերի մեծ մասը դեմ է այդ փոփոխություններին: «Մեկ անգամ չէ, որ ասել եմ. Հայաստանում լուրջ և համակարգային բարեփոխումների կարելի է հասնել միայն սահմանադրական բարեփոխումների միջոցով: Ես չեմ հասկանում այն քաղաքական ուժերին, ովքեր դեմ են արտահայտվում այդ բարեփոխումներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

ԱԺ փոխնախագահը հռետորական հարցով պատասխանեց սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվող քաղաքական ուժերին: «Ինչի՞ն են նրանք դեմ, եթե փաստաթուղթը դեռ չկա: Նրանք այդպիսով իրենց քաղաքական փակուղու մեջ են դնում: Հիմա դեմ արտահայտվող քաղաքական ուժերից մի քանիսը նախագահական ընտրություններից առաջ  խոսում էին սահմանդրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, իսկ հիմա իրենց կարծիքը փոխել են: Անհասանակալի և զարմանալի է այն կուսակցությունների դիրքորոշումը, որոնք մինչեւ «իքս» ժամը ասում են, որ սահմանդրական բարեփոխումներն անհրաժեշտություն են, հիմա կամ` լռում են, կամ` ասում, որ հիմա դրանց կարիքը չկա»,- ընդգծեց ՀՀԿ խոսնակը:

Անդրադառնալով հարցին, թե քառյակի հրապարակած 12 կետերի իրականացման համար ժամկետը մոտենում է ավարտին, Շարմազանովը նախ նշեց, որ ժողովրդավարական երկրներում վերջնագրերով կամ վերջնաժամկետներով չեն խոսում: Բացի այդ, նա նշեց, որ ՀՀԿ-ն ունի երկրում քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների ավելի լայն օրակարգ,  քան քառյակի 12 կետերն են:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]