Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հովիկ Աբրահամյանը Հայաստանի տնտեսության զարգացման նախադրյալներ է տեսնում

Հովիկ Աբրահամյանը Հայաստանի տնտեսության զարգացման նախադրյալներ է 
տեսնում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը գտնում է, որ Հայաստանում տնտեսության զարգացման համար նախադրյալներ կան: ՀՀԿ գործադիր մարմնի նիստի մեկնարկից առաջ լրագրողները Հովիկ Աբրահամյանին խնդրեցին մեկնաբանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի տնտեսության զարգացման համար ներքին և արտաքին նախադրյալներ չկան: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հարցին, թե Հայաստանում տնտեսության զարգացման նախադրյալներ կան, ՀՀ վարչապետը կարճ պատասխանեց. «Այո»:

Այլ հարցերի Հովիկ Աբրահամյանը չպատասխանեց:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Ռուսաստանի Դաշնությունում հրապարակվող  «Նոև Կովչեգ» ռուսալեզու պարբերականին և անդրադարձել բազմաթիվ հարցերի: Քոչարյանն ասել է, թե ՀՀ տնտեսության զարգացման համար բավարար նախադրյալներ չկան: 





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]