1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ոստիկանության զորքերը քննարկել են առաջիկայում կայանալիք վարժանքների կազմակերպչական խնդիրները

Ոստիկանության զորքերը քննարկել են առաջիկայում կայանալիք վարժանքների 
կազմակերպչական խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության զորքերի հրամանատարությունում օգոստոսի 29-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի ղեկավարությամբ: Օրակարգում եղել են առաջիկայում կայանալիք վարժանքների կազմակերպչական խնդիրները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարկայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության տարբեր ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Վլադիմիր Գասպարյանը մասնակիցների ուշադրությունն է հրավիրել ինչպես ոստիկանության զորքերի, այնպես էլ հասարակական կարգի ապահովման ոլորտում ներգրավված մյուս անձնակազմերի պատրաստականության, նյութատեխնիկական հագեցվածության, հոգեբանական վիճակի, բարոյակամային որակների բարելավման խնդիրներին:

Առանձնացնելով արտաքին ծառայությունների գործունեության առաջնահերթությունները՝ ոստիկանության պետն ընդգծել է ծառայողների բարձր պատրաստվածության և պրոֆեսիոնալ գործողությունների նշանակությունը հատկապես զանգվածային միջոցառումների ժամանակ:

Առաջիկա վարժանքների պլանի և նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը և ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը:

Մի շարք հրատապ հարցերի քննարկումից հետո, խորհրդակցության ավարտին ստորաբաժանումների ղեկավարներին կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ են տրվել` վարժանքները նախատեսված ժամանակում և լիարժեք նախապատրաստելու ուղղությամբ:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]