Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Լոռու մարզի 20 երիտասարդ մասնակցում է ձեռնարկչության դասընթացների

Լոռու մարզի 20 երիտասարդ մասնակցում է ձեռնարկչության դասընթացների

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդական ակումբների դաշնության (ԵԱԴ), շվեյցարական «ChArm» ասոցիացիայի և ԿԱԶԱ մարդասիրական հիմնադրամի աջակցությամբ oգոստոսի 26-ին Վանաձորում մեկնարկել է «Եկեք դառնանք ձեռներեց» հնգօրյա ուսուցողական դասընթացը:  Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ԵԱԴ-ից, դասընթացին մասնակցել է Լոռու մարզի 20 երիտասարդ:

«Եկեք դառնանք ձեռներեց» ծրագրի նպատակն է երիտասարդներին զինել ձեռներեցության վերաբերյալ գիտելիքներով, տալ մասնագիտական գիտելիքներ շուկայագիտության, կառավարման, հանրային կապերի, բիզնես պլան կազմելու հիմնական մոտեցումների և չափանիշների մասին, ծանոթացնել հաղորդակցման և բանակցային հմտություններին, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթության շնորհիվ երիտասարդներին սովորեցնել ստեղծագործական և նորարարական մոտեցում ցուցաբերել ձեռնարկատիրական գործունեությանը:

«Ուսուցողական դասընթացը նպաստում է, որ երիտասարդները ֆորմալ կրթությունից զատ ձեռք բերեն լրացուցիչ գիտելիքներ և գործնականում կիրառեն:  Գաղափարները կյանքի կոչելու ճանապարհին սկսնակ ձեռներեցները ունենում են գիտելիքների կարիք հետևյալ բնագավառներում` կրեատիվ գաղափար, մոտիվացիա, թիմային աշխատանք, ժամանակի կառավարում, հանրային կապեր, բիզնես պլանի կազմում և ռազմավարության մշակում: Սա շատ լավ հնարավորություն է Լոռու մարզի երիտասարդների համար»,- ասել է ծրագրի ուսուցանող, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը:

«Երիտասարդին նորություններին ծանոթանալը, գործնականում կիրառելը և ինքնադրսևորվելը հնարավորություն է տալիս, որ ավելի վստահ քայլես և չվախենաս գաղափարներդ իրականացնելուց՝ հարգելով կողքիդ կանգնած մարդկանց և ունենալ թիմային հաջողություն: Շնորհակալություն Երիտասարդական ակումբների դաշնությանը և ուսուցանողներին` կարճ ժամանակահատվածում այսքան շատ տեղեկատվություն հաղորդելու համար»,- տպավորություններն փոխանցել ծրագրի մասնակից, վանաձորցի Տաթևիկ Արզումանյանը:  

ԵԱԴ զարգացման խորհրդի անդամ, ուսուցանող Տիգրան Գրիգորյանն էլ հնգօրյա դասընթացը համարել է խթան մարզային երիտասարդների համար ստացած գիտելիքները իրենց համայնքներում, ընտանիքներում, նախաձեռնություններում օգտագործելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]