1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Երաժշտական ամառ» ծրագիրը հատեց եզրագիծը

«Երաժշտական ամառ» ծրագիրը հատեց եզրագիծը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմպոզիտորների միության` Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անունը կրող  ստեղծագործական տանն օգոստոսի 28-ին անցկացվել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացվող «Երաժշտական ամառ» մանկապատանեկան ծրագրի եզրափակիչ փուլը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոմպոզիտորների միությունից, միջոցառումը հնարավորություն է տվել սոցիալապես անապահով, մանկատների  և առողջական խնդիրներ ունեցող մոտ 200 երեխաների անմիջականորեն առնչվել արվեստի հետ՝ մասնակցելով համերգային ծրագրի ու կոմպոզիտոր Սվետլանա Ալեքսանյանի «Մոխրոտը» մյուզիքլին՝  Ք. Քուշնարյանի և Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաների և Երևանի պետական երաժշտական կամերային թատրոնի մասնակցությամբ:

Այդ նախագծին իրենց նկարների, ձեռքի աշխատանքների ներկայացմամբ մասնակցել են նաև «Դեկարտ» մանկապատանեկան մշակութային կենտրոնի, ինչպես նաև Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաները: Երրորդ փուլում նրանց են միացել նաև Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի  սաները:

Երրորդ փուլի համար մասնակիցները մեկնել էին Դիլիջան: Միության Ստեղծագործական տանը նրանք նկարել են, արձանիկներ պատրաստել, զբաղվել են գորգագործությամբ և այլնով: Ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում կազմակերպվել է համերգային երեկո: Կատարումներով հանդես են եկել Ա. Դիվանյանի անվան «Արևներ» մանկապատանեկան խմբի, Երևանի Սարաջևի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի, Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան դպրոցի պարային ստուդիայի սաները, ինչպես նաև համերգի  հատուկ հյուր՝ երգչուհի Դալիթան: Համերգը եզրափակվել է «Հույսի նավակ» երգի կատարումամբ:

Նախագիծն իրականացվել էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]