Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՊՆ-ում ներկայացվել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ ռազմական կցորդը

ՊՆ-ում ներկայացվել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ ռազմական կցորդը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 29-ին արարողակարգային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսի, ՀՀ-ում ռազմական կցորդի դիվանագիտական առաքելությունն ավարտած գնդապետ Համիդ Ռեզա Միրզայի և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սեյեդ Հոսեյն Վահիդի Շեյխի հետ: Դեսպան Ռեիսին ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել նորանշանակ ռազմական կցորդին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը գնդապետ Համիդ Ռեզա Միրզայիին շնորհակալություն է հայտնել կողմերի պաշտպանական գերատեսչությունների համագործակցության զարգացմանը նպաստելու համար, իսկ նորանշանակ ռազմական կցորդին հաջողություն է մաղթել մեր երկրում իր հետագա ծառայությունն իրականացնելու ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]