Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գավառի քաղաքային գրադարանում ցերեկույթով նշեցին Կոմիտասի 145-ամյակը

Գավառի քաղաքային գրադարանում ցերեկույթով նշեցին Կոմիտասի 145-ամյակը

ԳԱՎԱՌ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի քաղաքային գրադարանում անցկացվեց գրական-երաժշտական ցերեկույթ` նվիրված հայ մեծանուն երգահան  Կոմիտասի 145-ամյա հոբելյանին: «Ամենայն հայոց երգի վեհափառը» խորագիրը կրող ցերեկույթը կազմակերպվել էր քաղաքային գրադարանի կոլեկտիվի եւ Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասանների համատեղ աշխատանքի արդյունքում:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` քաղաքային գրադարանի մեթոդիստ Նորա Մարեմկոյանի, Գավառի Լեւոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանների եւ դպրոցահասակ երեխաների կատարմամբ հնչեցին հատվածներ Պ. Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմից, խազագրությունից, նրա ստեղծած երգչախմբի ստեղծման պատմությունից եւ հայ երգարվեստում ներդրած  ավանդի մասին տրված գնահատականներից: Բեմադրվեց Կոմիտասի դառը մանկությունից դեպի լուսավոր ուսում տանող ճանապահը ներկայացնող փոքրիկ դրվագ: Դպրոցականները հնչեցրեցին նաեւ Կոմիտասի գանձերից մի քանիսը` «Կռունկ»-ը, «Կաքավիկ»-ը, «Տեր Ողորմեա»-ն, «Լորիկ»-ը: Էկրանի վրա ցուցադրվում էին Կոմիտասի լուսանկարները եւ դրվագներ աշխարհի տարբեր բեմերում հայ համաշխարհային ճանաչում ունեցող երգիչների կատարումներից:

«Մեր սերունդներին պետք է ճշմարիտ Կոմիտասին ներկայացնել, նրանց զերծ պահել մերօրյա աղավաղված երաժշտությունից, Կոմիտասի տեսած Հայոց մեծ եղեռնը ներկայացնել այս միջոցառման ձեւաչափով եւ ոչ անընդհատ ողբով ու զոհի հոգեբանությամբ»,- իր ուղերձում կարեւորեց Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Ներկաներին Կոմիտասին մեծարող  խոսք հղեցին նաեւ Գավառի երկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանն ու քաղաքային գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]