Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պուտինն Արեւմուտքին կոչ է արել՝ Կիեւին հարկադրել բանակցություններ սկսելու Ուկրաինայի հարավ - արեւելքի հետ

Պուտինն Արեւմուտքին կոչ է արել՝ Կիեւին հարկադրել բանակցություններ սկսելու Ուկրաինայի հարավ - արեւելքի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն Արեւմուտքին կոչ է արել՝ գիտակցել, որ Ուկրաինայի իշխանությունների մոտ չի ստացվում կարգ հաստատել երկրում, եւ Կիեւին հարկադրել՝ հանգամանալի բանակցություններ սկսելու Ուկրաինայի հարավ - արեւելքի հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Պուտինի խոսքով՝ անհրաժետ Է քննարկել, թե ինչ իրավունքներ կունենա Դոնբասի, Լուգանսկի, երկրի ամբողջ հարավ - արեւելքի ժողովուրդն արդի քաղաքակիրթ կանոնների շրջանակներում, եւ այս ամենը պետք է ձեւակերպվի օրինական իրավունքներով: «Այ այս մասին պետք է խոսել»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը:   

Պուտինը կարծում Է, որ այս համաձայնություններին հասնելուց հետո հարաբերականորեն հեշտ կլուծվեն այն հարցերը, որոնք կապված են սահմանների, անվտանգության ապահովման եւ այլ բաների հետ: «Կարեւոր Է համաձայնության գալ ըստ Էության, բայց ըստ Էության չեն ցանկանում համաձայնության գալ. ահա թե որն Է խնդիրը»,- ասել Է Ռուսաստանի նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]