Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանական վերնախավի հերթական մարազմը. Նոյ նահապետը նախիջեւանյան սովորական բանվոր էր

Ադրբեջանական վերնախավի հերթական մարազմը.  Նոյ նահապետը նախիջեւանյան 
սովորական բանվոր էր

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արհեստածին Ադրբեջանի կիսագրագետ վերնախավը շարունակում է աշխարհին զարմացնել իր «հանճարեղ» հայտնագործություններով: Պարզվում է, որ ըստ Նախիջեւանի ղեկավարների` Նոյ նահապետը եղել է սովորական նախիջեւանյան բանվոր, որը աղ է արդյունահանել հանքերում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման եզրակացության կարելի է հանգել անցյալ դարասկզբին հայկական Նախիջեւանն աշխարհի հզորների կողմից նավթի դիմաց Ադրբեջանին նվեր տրված Նախիջեւանի այժմ  ինքնավար հանրապետության Գերագույն Խորհրդի պաշտոնական տպագիր օրգան «Շարգ գափըսը» թերթի այսօրվա (194-րդ) համարում հրապարակված հոդվածից:

Հոդվածի կասկածելի մտավոր կարողություններով հեղինակները ընթերցողներին կոչ են անում անպայման այցելել Նախիջեւանում Նոյ նահապետի «դամբարան», որը կառուցել է այդ «ինքնավար» տարածքում իրեն «խան» հռչակած առաջնորդ` Վասիֆ Թալիբովը:

Հոդվածում ասվում է, որ «պատմական աղբյուրները հաստատում այն փաստը, որ համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյ նահապետը երկար ժամանակ բնակվել եւ աշխատել է Նախիջեւանում»: Ավելի առաջ գնալով` հեղինակները նշել են անգամ նրա աշխատավայրը` Դուզդաղ (Հարթասար) կոչվող աղային քարանձավները:

Հարավային Կովկաս թափանցած հեռավորարեւելյան անհայտ թյուրքական ցեղատեսակների հետնորդ մերձկասպյան ցեղախմբի ներկայացուցիչ, իրենց մեկ «կովկասյան աղվանքցիներ», մեկ «ադրբեջանցիներ» անվանողները համարում են, որ արդեն «յուրացրել» են իրենց չպատկանող եւ գերտերությունների քմահաճույքով նվեր ստացած տարածքը եւ այժմ էլ կարող են ասել` ինչ խելքներին փչի: Ահա, թե ինչի կարող են բերել նավթադոլարներով շփացած Ադրբեջանի ղեկավարների ինքնագոհ պահվածքն ու «ամենակարող» լինելու մասին անհեթեթ հայտարարությունները, որոնք խոսում են նրանց դեգրադացիայի մասին եւ որոնց  գործողությունները դեգրադացիայի է ենթարկել եւ զոմբիացրել նաեւ «ադրբեջանցի» կոչվող ժողովրդին: Չարլզ Դարվինի էվոլյուցիայի տեսության մեջ դա կոչվում է «բացասական ընտրություն»` երբ ամբողջ պոպուլյացիայից հետեւողականորեն ընտրվում են միայն ամենավատ անհատները...:

Ի դեպ` ինքնության փնտուրտուքների եւ ինքնահաստատվելու որոնումների մեջ գտնվող, իր ժողովրդին ադրբեջանցի հորջորջող ներկայիս Ադրբեջան կոչված տարածքում հայտնված անհայտ ցեղատեսակը, որը մի ժամանակ հայտարարել էր, թե իրենք կովկասյան աղվանքցիների «ժառանգներն» են, կարծես գտել է իր իրական ծագման վայրը:

Ադրբեջանական virtualaz.org լրատվական կայքը ժամանակ առաջ հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունքի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետ Մոնղոլիայի գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտի կողմից համատեղ կյանքի կոչված արշավի ժամանակ Ուլան Բատորի մոտակայքում, հոներին պատկանող դամբարաններից մեկում հայտնաբերել են «ադրբեջանցիների նախահոր մնացորդներ»: Ուլան-Բատորի մոտ հոնական դամբարանատեղին հայտնաբերվել է 1912 թվականին:

Նշվում է, որ ռուս գիտնական Նատալյա Պոլոսմակի գլխավորությամբ, արշավախումբը դամբարաններից մեկում հայտնաբերված մարդու ատամի հետազոտության արդյունքում եզրահանգել է, որ այդ ատամը պատկանում է «Ադրբեջանի, Դաղստանի եւ Արեւմտյան Հնդկաստանի ներկայիս բնակչության մարդաբանական տեսակին համապատասխանող կնոջ»:

Ինչպես երեւում է` իրեն ադրբեջանցի համարող հարեւան արհեստածին երկրի բնակիչները սկսել են խոստովանել, որ իրենք բոլորովին էլ բնիկներ չեն եւ իրենց նախահայրերը (կամ նախամայրերը) կասպյան արեւմտյան ավազան են եկել հեռավոր Մոնղոլիայից:

Ադրբեջանցիների կողմից արյունակից եղբայրներ անվանվող ներկայիս Թուրքիայի բնակիչ թուրքերը վաղուց են խոստովանել իրենց բնիկ չլինելը: Թուրքիայի յուրաքանչյուր ղեկավար իր պարտքն է համարում առաջին հերթին հարգանքի այց կատարել Մոնղոլիայի հոների դամբարանատեղի` համարելով նրանց իրենց նախահայրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]