1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թումանյանի հեքիաթները մեկ շաբաթ կթևածեն Լոռու մարզում

Թումանյանի հեքիաթները մեկ շաբաթ կթևածեն Լոռու մարզում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 6-10-ը ՀՀ Լոռու մարզում կանցկացվի «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 9-րդ փառատոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Թումանյանական հեքիաթի օր» փառատոնը սեպտեմբերի 6-ին կմեկնարկի Դսեղում: Բաման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նույն օրը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Մեկ շաբաթ շարունակ Հովհաննես Թումանյանի հեքիաթները կթեւածեն Լոռու մարզի տարբեր քաղաքներում ու գյուղերում:

Փառատոնի փակումը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին Երևանում՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Փառատոնի ավարտին մասնակից թատրոններին և նրանց կողմից տրված ներկայացումներին կշնորհվեն մրցանակներ և պատվոգրեր:   

Փառատոնը կազմակերպում և իրականացնում է «Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոն» ՀԿ-ն («ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը»): Փառատոնի կայացմանը նպաստում են նաև «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը, ՀՀ Լոռու մարզպետարանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]