1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դանիա-Հայաստան ֆուտբոլային խաղի տոմսերը կարժենան 33,5 եվրո

Դանիա-Հայաստան ֆուտբոլային խաղի տոմսերը կարժենան 33,5 եվրո

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության Դանիա-Հայաստան խաղի տոմսերը կարժենան 33,5 եվրո:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուները, ովքեր ցանկանում են ներկա գտնվել սեպտեմբերի 7-ին կայանալիք 2016թ. Եվրոպայի առաջնության Դանիա-Հայաստան ընտրական հանդիպմանը, հնարավորություն կստանան Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար նախատեսված տոմսերը  ձեռք բերել խաղի օրը՝ ժամը 14:00-ից (Դանիայի ժամանակով) «Պարկեն» մարզադաշտի մերձակայքում գտնվող տոմսարկղից: Հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի D տրիբունայի D1 սեկցիան: Տոմսերի արժեքն է 250 դանիական կրոն (33,5 եվրո):         

14:30-ից սկսած Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները կարող են հավաքվել Դանիայում Հայաստանի դեսպանատան մոտ և միասին ուղղվել դեպի մարզադաշտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]