Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանը դեմ չէ տարիներ հետո ՀՀ նախագահի պաշտոնում կին տեսնելուն

Սերժ Սարգսյանը դեմ չէ տարիներ հետո ՀՀ նախագահի պաշտոնում կին տեսնելուն

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տարիներ հետո մեծ հաճույքով կքվեարկի կին նախագահի օգտին, եթե նա ի զորու լինի լուծել երկրում առկա խնդիրները: Այս մասին հայտնեց Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթողների, 2013-2014 ուստարվա մեդալակիր շրջանավարտների, միջազգային օլիմպիադաներում հաղթած աշակերտների հետ հանդիպմանը` պատասխանելով աշակերտներից մեկի հարցին, թե դեմ չի լինի, որ 20-25 տարի հետո Հայաստանը կին ղեկավարի: «Այդ ժամանակ ես կլինեմ 85 տարեկան ու հաճույքով կքվեարկեմ կին նախագահի թեկնածուի օգտին, եթե զուտ կին լինելու հանգամանքը չի լինելու նրա առավելությունը: Առաջին հերթին` նախագահը պետք է տեսնի պրոբլեմները, պատրաստ լինի այդ պրոբլեմները լուծելու ճանապարհին առկա խոչընդոտները հաղթահարել»,-նկատեց Նախագահը:

Նա նշեց, որ որպես պետության և կուսակցության նախագահ, ցանկանում է տեսնել կանանց առավել ներգարվվածություն պետական պաշտոններում: «Եթե հետաքրքրվել եք, կտեսնեք, որ 2012 թվականի ԱԺ ընտրություններին մենք մեր պատգամավոր կանանց թիվը եռապատկեցինք: Մեր կառավարությունում աշխատում են կին նախարարներ: Կարծիք կա, որ կանայք ավելի հավաք են աշխատում: Բացի դրանից` կոռուպցիոն ռիսկերը կանանց պարագայում բավականաչափ նվազ են»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ այդ ամենով հանդերձ, պետք է կարողանալ դժվար պայքարի միջով անցնել:

Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 29-ին հյուրընկալել էր «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթողներին, 2013-2014 ուստարվա մեդալակիր շրջանավարտներին, միջազգային օլիմպիադաներում հաղթած աշակերտներին: «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը Հայաստանում անցկացվում է 2009 թվականից: 2014-ին մրցույթին մասնակցել է 3-12 –րդ դարսարանի 43 հազար 827 աշակերտ ՀՀ և Արցախի 1040 դպրոցներից: 2013-2014  ուսումնական տարվա ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտները 47-ն են: 2014 թվականի դպրոցականների միջազգային վեց օլիմպիադաների մեդալակիրները 16-ն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]