Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն ժամանել Է Թբիլիսի՝ տոնելու իր հոբելյանը

Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն ժամանել Է Թբիլիսի՝ տոնելու իր հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն Վրաց ուղղափառ եկեղեցու ղեկավար Իլյա Երկրորդի հրավերով օգոստոսի 29-ին երկօրյա այցով ժամանել Է Թբիլիսի, որտեղ նա ներկա կգտնվի իր 65-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միտջոցառումներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին: Փաշազադեի հետ Թբիլիսի Է ժամանել պատվիրակություն, որի կազմում ոչ միայն հոգեւոր անձինք են, այլեւ Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորներ եւ հանրապետության հասարակական գործիչներ:

Այսօր Ալլահշուքյուր Փաշազադեն հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Կովկասի մուսուլմանների վարչության տվյալներով՝ Փաշազադեի հոբելյանի կապակցությամբ Թբիլիսիում ծրագրված են հատուկ նիստ եւ հանդիսավոր միջոցառում, ինչպես նաեւ Վրաստանի պաշտոնատար անձանց կողմից կազմակերպվող ընդունելություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]