Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գազի խնդրի շուրջը ՌԴ-ի եւ ԵՄ-ի բանակցություններում առաջընթաց Է ձեռք բերվել. Եվրահանձնաժողով

Գազի խնդրի շուրջը ՌԴ-ի եւ ԵՄ-ի բանակցություններում առաջընթաց Է ձեռք բերվել. Եվրահանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Եվրամիությունն առաջընթացի են հասել գազի խնդրի շուրջը տեղի ունեցած բանակցություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Էներգետիկայի եվրակոմիսար Գյունտեր Էթինգերը՝ ամփոփելով Ռուսաստանի Էներգետիկայի նախարարության ղեկավար Ալեքսանդր Նովակի հետ օգոստոսի 29-ին կայացած հանդիպման արդյունքները:

Ինչպես հայտարարել Է Նովակը, «Գազպրոմը» պատրաստ Է Ուկրաինայի համար գազի գինը ժամանակավորապես սահմանել 385 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ մինչեւ Ստոկհոլմի իրավարանի վճիռը: Դա 100 դոլարով պակաս Է, քան Մոսկվան ավելի վաղ պահանջում Էր:    

Նա պարզաբանել Է, որ այս առաջարկությունը տեղավորվում Է գազի մատակարարման գործող պարտավորագրի շրջանակներում եւ կարող Է ընդունվել լրացուցիչ համաձայնագրերով, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մոսկվան նաեւ պնդում Է, որ մարվի «Նաֆտոգազի» պարտքը, որը, Նովակի խոսքով՝ այժմ կազմում Է 5,3 միլիարդ դոլար: 

Գյունտեր Էթինգերն ընդգծել Է, որ Ուկրաինան պարտավոր Է մարել այդ պարտքը, եւ դրա վճարման գրաֆիկը կկազմվի մոտ ժամանակներս:

Նաեւ եվրակոմիսարը նշել Է, որ գազի խնդիրը չպետք Է օգտագործվի Ուկրաինայի իրադրության Էսկալացման համար, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]