1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կանխվել են թմրամիջոցի և հոգեմետ դեղորայքի տեղափոխման փորձեր. Ֆիննախ

Կանխվել են թմրամիջոցի և հոգեմետ դեղորայքի տեղափոխման փորձեր. Ֆիննախ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը թմրամիջոցի և հոգեմետ դեղորայքի ապօրինի տեղափոխման մի շարք դեպքեր է կանխել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից,  օպերատիվ միջոցառումների արդյունքում շուրջ 3 տասնյակ դեպքով մոտ 2700 դեղահաբ է հայտնաբերվել, որոնց մեջ գերակշռել է «Սուբոտեքս»-ը: Բացահայտված դեպքերի վիճակագրությունը փաստում է, որ հիմնականում փոստային ծանրոցների միջոցով է փորձ արվում Հայաստան ապօրինի հոգեմետ դեղորայք ներկրել: Միայն երկու դեպքով` Ֆրանսիայից ուղարկված ծանրոցներից, հայտնաբերվել է ավելի քան 900 այդպիսի դեղահաբ կամ, օրինակ, խաղալիք ավտոմեքենան ու կոշիկն են հոգեմետ դեղորայքի թաքստոց դարձել:

Վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Մեղրիի մաքսակետում էլ թմրամիջոցի ապօրինի տեղափոխման փորձեր են կանխվել: Հիմնականում ԻԻՀ քաղաքացիներ, դիմելով տարբեր հնարքների` գրպանում, դրամապանակում թաքցրած, փորձել են ափիոնանման զանգված ներկրել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]