Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախում նոր ուսումնական տարին կհանդիսանա կրթական բարեփոխումների հերթական շրջան

Արցախում նոր ուսումնական տարին կհանդիսանա կրթական բարեփոխումների 
հերթական շրջան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի բոլոր հանրակրթական դպրոցները պատրաստ են ընդունելու աշակերտներին, արդեն նույնիսկ մեկնարկել են ձմռան նախապատրաստական աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը` այս մասին կրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը:

ԿԳ նախարարը նշել է, որ  2014-2015 ուսումնական տարին Արցախի կրթության ոլորտի համար կնշանավորվի որպես կրթության բարեփոխումների հերթակա շրջան։Այս օրերին՝ ավանդական օգոստոսյան խորհրդակցությունների ընթացքում, Սլավա Ասրյանը հանդիպումներ է անցկացնում բոլոր շրջանների մանկավարժների հետ` քննարկելով նախորդ ուսումնական տարվա արդյունքները և կանխանշելով առաջիկա ուստարում կրթական համակարգի անելիքները։

Խոսելով  կրթության ոլորտի բարեփոխումների մասին` նախարարը նշել է, որ այն տևական գործընթաց է, որի ավարտը պետք չէ սահմանել։ «Մեր  հանրապետությունում գործում է  կայուն կրթական  համակարգ՝ սկսած նախադպրոցական օղակից, մինչև բարձրագույն  մասնագիտական ուսումնական հաստատություն, և յուրաքանչյուր աստիճանում մեր կողմից իրականացվող պետական քաղաքականությունը նպատակաուղղված է նրան, որպեսզի կրթության  համակարգն ապրի զարգացման այն աստիճանը, որն անհրաժեշտ է մեր երկրի, ժաղովրդի բարեկեցիկ կյանքի ու հետագա զարգացման համար»,-նշել է ԿԳ նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]