Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ակունք գյուղում բացվեց համակարգչային ծառայությունների մատուցման կենտրոն

Ակունք գյուղում բացվեց համակարգչային ծառայությունների մատուցման կենտրոն

ԳԱՎԱՌ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ակունքի գյուղապետարանի շենքում «Շեն» բարեգործական կազմակերպության եւ «Օրանժ Արմենիա» ընկերության համագործակցությամբ բացվեց համակարգչային ծառայությունների մատուցման կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության Վարդենիսի տարածքային գրասենյակի պատասխանատու Լյուբա Մանուկյանը, համակարգչային կենտրոնը հագեցվել է ինտերնետ կապով, ութ նորագույն համակարգիչներով, պատճենահանող ու տպագրող սարքերով:

 Նորաբաց համակարգչային կենտրոնը  կնպաստի դպրոցականների եւ երիտասարդների շրջանում համակարգչի եւ համացանցից օգտվելու ուսուցմանը, գյուղի բնակչության համար համակարգչային ծառայությունների մատուցմանը, ինչպես նաեւ ազատ ժամանցի կազմակերպմանը: Վճարովի ծառայություններից առաջացած գումարը կուղղվի սպասարկողների աշխատավարձերի եւ սպասարկման վճարների փակմանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]