1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Google-ը անօդաչու թռչող ապարատներ Է թեստավորել օդով բեռների առաքման համար

Google-ը անօդաչու թռչող ապարատներ Է թեստավորել  օդով բեռների առաքման համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google-ը նախագծել եւ փորձարկել Է ինքնավար թռչող ապարատներ, որոնք պլանավորվում Է օգտագործել բեռների առաքման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի լույս 29-ի գիշերը հաղորդել Է BBC News-ը:

Նախագիծը վարում Է ընկերության հետազոտական ստորաբաժանումը՝ Google X-ը, որը նաեւ պատասխանատու Է ինքնակառավարվող ավտոմոբիլի մշակման համար: Թռչող ապարատի վրա աշխատանքը կատարվում Է արդեն երկու տարի, բայց մինչ օրս գաղտնիացված Է եղել: 

Google-ում հայտարարում են, որ երկարաժամկետ հեռանկարում մտադիր են անօդաչու թռչող ապարատներն օգտագործել տարերային աղետների հետեւանքների վերացման համար՝ բեռներ հասցնելով մեկուսացված շրջաններ: Այդ ապարատները կարելի կլինի օգտագործել երկրաշարժերից, հեղեղումներից հետո կամ արտակարգ եղանակային պայմաններում՝ այն շրջաններ դեղորայք, սնունդ կամ մարտկոցներ փոխադրելու նպատակով, որոնք անմատչելի են սովորական փոխադրամիջոցների համար:    

Ապարատը հաջողությամբ թեստավորել են Ավստրալիայում: Դրա թեւերի բացվածքը 1,5 մետր Է, քաշը (առավելագույն բեռով)՝ 8,5 կիլոգրամ: Այն շարժման մեջ Է դրվում չորս պտուտակներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]