1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քաղաքացին զինամթերք է թողել Ղուկասավան գյուղի կահույքի արտադրամասի մոտ

Քաղաքացին զինամթերք է թողել Ղուկասավան գյուղի կահույքի արտադրամասի մոտ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Ղուկասավան գյուղի 13-րդ փողոցում գտնվող չգործող կահույքի արտադրամասի պատի տակ զինամթերք է թողել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի, 4 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի` 30, 5.45 մմ տրամաչափի 3 և տարբեր տրամաչափի 4 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]