Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անցած տարի մեկ ամսվա ընթացքում դպրոցների հետ կապված ճանապարհատրանսպորտային պատահար չի գրանցվել

Անցած տարի մեկ ամսվա ընթացքում դպրոցների հետ կապված 
ճանապարհատրանսպորտային  պատահար չի գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարվա սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում դպրոցների հետ կապված որևէ ճանապարհատրանսպորտային պատահար չի գրանցվել: Այս մասին օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը: «Խոսքն այն պատահարների մասին է, որոնք վերաբերում են տուն-դպրոց-տուն ճանապարհին: Այսինքն` երեխաներին դպրոց կամ դպրոցից տուն տանելու ճանապարհին մենք որևէ պատահար չենք ունեցել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Միևնույն ժամանակ, Նորիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ մինչև 16 տարեկան երեխաների մասնակցությամբ մեկ ամսվա ընթացքում գրանցվել է  29 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 30 երեխա: «Եթե համեմատական անցկացնենք 2012թ հետ, ապա կարող ենք արձանագրել, որ պատահարների թիվը նվազել է 6-ով, զոհերի թիվը՝ 1-ով, վիրավորների թիվը՝ 5-ով: Այսինքն`2012թ. ավելի անբարենսպաստ միամսյակ ենք ունեցել»,- ասաց Սարգսյանը:

ՃՈ ճանապարհապարեկային ծառայության պետը նշեց, որ իրենք այս տարի էլ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի նման պատահարների թիվն ավելի նվազի: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ոչ մի երեխա ճանապարհային պատահարի մասնակից չդառնա: Ես նաև ցանկանում եմ կոչով դիմել ծնողներին, որ երեխաներին դպրոց հասցնելուց հետո ազատեն փողոցի բանուկ մասը, այլապես  կարող են խցանումներ առաջանալ»,- ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]