Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանի պաշտպանության նախարարը բանակցություններ կվարի Ֆրանսիայում

Վրաստանի պաշտպանության նախարարը բանակցություններ կվարի Ֆրանսիայում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան աշխատանքային այցով ուղեւորվել Է Ֆրանսիա: Ինչպես հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, օգոստոսի 30-ին Իրակլի Ալասանիան հանդիպում կունենա ֆրանսիացի իր պաշտոնակից Ժան Իվ լե Դրիանի հետ: Նախարարները կքննարկեն պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության մանրամասները: Կարծարծվեն նաեւ Աֆղանստանում եւ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում իրականացվող խաղաղարար առաքելությունները եւ ՆԱՏՕ-ի՝ սեպտեմբերին Ուելսում կայանալիք գագաթնաժողովի թեման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Երկօրյա այցի շրջանակներում նախատեսված Է նաեւ Իրակլի Ալասանիայի հանդիպումը Ֆրանսիայի պաշտպանության նախարարության՝ ռազմավարական հարցերով տնօրեն Ֆիլիպ Էրերայի հետ:

Վրաստանի պաշտպանության նախարարի հետ միասին Ֆրանսիա են ուղեւորվել հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Վախթանգ Քափանաձեն եւ պաշտպանության փոխնախարար Վառլամ Ավալիանին:

Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակության աշխատանքային այցը Ֆրանսիա կավարտվի օգոստոսի 30-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]