Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Օբաման եւ Մերկելը հանդես են եկել Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու օգտին

Օբաման եւ Մերկելը հանդես են եկել Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու օգտին

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին են, որ ԱՄՆ-ին եւ Եվրամիությանն անհրաժեշտ է քննարկել Ուկրաինայի իրադրության կապակցությամբ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:

«Ղեկավարները խիստ անհանգստացած են Ուկրաինայի ճգնաժամին վերաբերող հաղորդագրություններից: Ելնելով իրադարձությունների զարգացումից՝ նրանք համաձայնել են, որ ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին հարկավոր կլինի քննարկել Ռուսաստանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցների հարցը»,- ասված է Օբամայի եւ Մերկելի հեռախոսազրույցի վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ:

ԱՄՆ-ի նախագահը եւ Գերմանիայի կանցլերը նաեւ հավաստել են հակամարտության դիվանագիտական կարգավորման որոնումը շարունակելու պատրաստակամությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]