Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ԿԳ նախարարը վստահեցնում է, որ Գյումրիում ավագ դպրոցներ չեն փակվի

ՀՀ ԿԳ նախարարը վստահեցնում է, որ Գյումրիում ավագ դպրոցներ չեն փակվի

ԳՅՈՒՄՐԻ, 28  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում ավագ դպրոցներ չեն փակվի: Այս մասին օգոստոսի 28-ին Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

«Խոսքը չի գնում դպրոցներ փակելու մասին: Մենք հնարավորինս  զերծ ենք մնում այս քաղաքականությունից և դպրոց փակում ենք ծայրահեղ դեպքում: Ավագ դպրոցների պարագայում խոսքը գնում է ցանցի, կարգավիճակի վերանայման մասին: Այսօր Շիրակի մարզում, հատկապես Գյումրիում շատ են ավագ դպրոցները, վարժարանները, ուսումնարանները, քոլեջները ավելի շատ են քան այդ տարիքային խմբի աշակերտներն են և դպրոցները չեն լցվում, իսկ դպրոցներ չլցվել նշանակում է ցածր ծանրաբեռնվածությամբ աշխատող մանկավարժներ, ցածր որակ,  կրթության կազմակերպման համար լրացուցիչ խոչընդոտներ: Խոսքը գնում է Գյումրի քաղաքում դպրոցների կարգավիճակի հնարավոր վերանայման մասին»,- նշեց Արմեն Աշոտյանը:

Ավելացնենք, որ մարզի 169 դպրոցից 4 տարրական, 45-ը հիմնական, 100 միջնակարգ, 2 հատուկ, 1 երեկոյան  դպրոցներն են: Մարզում գործում է 3 վարժարան, 14 ավագ դպրոց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]