Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թուրքերը խոստանում են վերականգնել Անիի Մայր տաճարը

Թուրքերը խոստանում են վերականգնել  Անիի Մայր տաճարը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց պատմական Անի մայրաքաղաքում թուրքական հետազոտական կենտրոնների կողմից այս տարի անցկացվող պեղումներն ավարտվել են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը հայտնել է Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը:

Նա ասել է, որ պեղումները կշարունակվեն եկող տարի եւս: Նրա խոսքով` պեղումների ավարտից հետո (չի նշվում ժամկետը) ձեռնամուխ են լինելու «հազար ու մի եկեղեցիների քաղաք» Անիի Մայր տաճարի վերկառուցմանը, որի վերաբերյալ նախագիծը Թուրքիայի հուշարձանների խորհուրդն արդեն ստորագրել է:

«Մենք այդ աշխատանքները կսկսենք ամենակարճ ժամանակում», -ասել է Օզդեմիրը, ով չի թաքցրել, որ այդ աշխատանքներն իրենք կատարում են զբոսաշրջիկների հոսքը Անի մեծացնելու նպատակով:

Անիի Մայր տաճարը` Անիի Կաթողիկե Ս. Աստվածածնի եկեղեցին, 989-ին հիմնադրել է Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալը, շինարարությունը 1001-ին ավարտել է Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունու կինը՝ Կատրանիդե թագուհին: Կառուցել է Տրդատ ճարտարապետը: Անիի Մայր տաճարն իր կոթողային ձեւերով եւ հարուստ հարդարանքով խորհրդանշել է վերածնված հայկական պետության հզորությունը: Այն դասվում է հայ և համաշխարհային ճարտարապետական լավագույն նմուշների շարքին:

Տաճարի 3D պատկերը կարելի է դիտել այստեղ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]