1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Երգում է 70-ականների Երևանը և Հալեպը» կհամախմբի հայաստանաբնակ և սիրիահայ երգիչներին

«Երգում է 70-ականների Երևանը և Հալեպը» կհամախմբի հայաստանաբնակ և սիրիահայ 
երգիչներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայերին օգնություն տրամադրելու նպատակով, օգոստոսի 29-ին և 30-ին, «Արամ Խաչատրյան համերգասրահում կանցկացվեն «Երգում է 70-ականների Երևանը և Հալեպը» խորագրով բարեգործական համերգներ, որոնք կազմակերպվում են ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ, ինչպես նաև` ՀԲԸՄ հովանավորությամբ:

Համերգի հաղորդավար, երաժիշտ Ժան Վարդանը երկու տարուց ավելի բնակվում է Հայաստանում: Նշում է, որ նա պրոֆեսիոնալ երաժշտությամբ երբևէ չի զբաղվել, սակայն մշտապես մասնակցել է երաժշտական միջոցառումների:

«Հայաստանում գոյություն ունի «70-ականների Երևան» նվագախումբը, որի երաժիշտների մեծ մասը Կոնստանտին Օրբելյանի՝ Հայաստանի պետական էստրադային նվագախմբի անդամներն են: Օրբելյանը հաճախ էր Հալեպ գալիս, ելույթ ունենում իր էստրադային նվագախմբի հետ: Այնտեղ էլ հենց ծանոթացել ենք և բարեկամություն հաստատել երաժիշտների հետ: Երևանում շատ սիրիահայեր կան, և պարզ է, որ երաժիշտներն էլ են շատ: Մի օր որոշեցինք նման համերգ կազմակերպել, գաղափարը կամաց-կամաց զարգացավ, և մեզ աջակցեցին ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունները և ՀԲԸՄ-ն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ժան Վարդանը:

Նրա խոսքով՝ արդեն մեկ ամիս է՝ երաժիշտները մասնակցում են փորձերի, և հույս ունեն` հաճելի համերգային երեկոներ պարգևել հանդիսատեսին:

Սիրիահայ Կարո Դաղդևիրենյանը և երգչուհի Էմմին երեկոյի ընթացքում հանդես կգան զուգերգով: «Ես շատ ուրախ եմ, որ այս միջոցառմանը մասնակցում եմ ոչ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ, և ելույթ եմ ունենում պարոն Կարոյի հետ մի շատ գեղեցիկ զուգերգով: Մենք ներկայացնում ենք Feelings երգը, որը կատարել է Վազգեն Ասատրյանը: Երգելու եմ մի հրաշալի ձայն ունեցող երգչի հետ: Մենք ուրախ ենք, որ կարող ենք մեր երեք րոպեանոց երգով փոքր-ինչ օգտակար լինել»,- նշեց Էմմին:

Կարո Դաղդևիրենյանն ընդգծեց, որ ուրախ է ելույթ ունենալ Էմմիի հետ: «Ես եղել եմ Հայաստանում և տարիներ առաջ համերգներ եմ ունեցել: Շատ լավ միջոցառում է: Մոտ երկու տարի է` Հայաստանում եմ ապրում, երգում եմ ակումբում»,- նշեց նա:

Համերգի գեղարվեստական ղեկավարն է Վազգեն  Ասատրյանը: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան սիրիահայ արվեստագետներ Կարո Դաղդևիրենյանը, Ռենա Տին, Ժան Վարդանը, Հովիկ Կարապետյանը, Լիլա Վարդանյան-Պողոսյանը, Սարգիս Մաթոսյանը:

Համերգին ելույթ կունենան նաև Հայաստանը ներկայացնող երգիչներ Վահագն Հայրապետյանը, Արամոն, Գայանե Հովհաննիսյանը, Ռադիկ Գաբրիելյանը, Ռուբեն Ամիրբեկյանը, Արման Ջալալյանը, Կարո Սարաֆյանը, Արամ Կարապետյանը, Լեոնիդ Դավթյանը, Սամսոն Աբգարյանը, Սամվել Մկրտչյանը, Երվանդ Սարգսյանը, Դմիտրի Արզումանյանը, Իշխան Հարությունյանը, Վահրամ Դավթյանը:

 




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]