Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանում պաշտոնանկ են արել «հայ դիվերսանտ» բռնած ադրբեջանցի չինովնիկին

Ադրբեջանում պաշտոնանկ են արել «հայ դիվերսանտ»  բռնած ադրբեջանցի չինովնիկին

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայի գերեվարելու մոլուցքով տարված Ադրբեջանի իշխանություններն այդ ճակատում հայտնվել են ծիծաղելի եւ զավեշտալի իրավիճակներում: Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի գործադիր իշխանության ներկայացուցիչ Ադըգյոզալ Դուրսունովին, ով առաջինն էր հայտարարել, իբր, հայ քաղաքացի գերեվարելու մասին, հեռացրել են պաշտոնից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը, որն, ի դեպ, ապատեղեկատվության առաջին տարածողն էր: Ըստ թերթի` աշխատանքից ազատել են նաեւ Ադըգյոզալ Դուրսունովի եղբորը (անունը չի նշվում):

Օգոստոսի 26-ին չինովնիկը «Ենի Մուսավաթ»-ի թղթակցին հայտնել էր, թե իբր, իր տան բակում Հայաստանի քաղաքացի է «հայտնվել», որին գյուղացիները բռնել եւ հանձնել են զինվորականներին: Հետո նա հայտարարել էր, թե, իբր, հային ոչ թե գյուղացիներն են բռնել, այլ իրենց «հերոս» զինվորականները: Նա անգամ ասել է, որ ինքը «20 րոպե իր առանձնասենյակում զրուցել է հայ գերու հետ», որից հետո ադրբեջանցի զինվորականները նրան տարել են անհայտ ուղղությամբ: Դրա հետ միասին, նա ոչ հայի անունը, ոչ էլ նրա որտեղից լինելը չէր հայտնել: Ավելին, սույն չինովնիկը հորինել էր, թե իբր հայ գերին իրեն ասել է, որ Հայաստանից շատերն են ցանկանում փախչել Ադրբեջան եւ այլ անհեթեթություններ:

Ինչպես երեւում է` տեսնելով, որ հայկական կողմը կտրականապես հերքում է որեւէ հայ քաղաքացու ադրբեջանական կողմում հայտնվելու մասին այդ ապատեղեկատվությունը, Ադրբեջանի պաշտոնական շրջանակները ընթացք չտվեցին իրենց այդ հերթական սադրանքին: Այժմ էլ իրենց հերթական հորինվածքի ձախողումը քողարկելու համար Քեմերլիի տեղական իշխանության չինովնիկին դարձրեցին «քավության նոխազ»` հեռացնելով աշխատանքից ոչ միայն նրան, նրա եղբորը` եւս: Միանգամայն ադրբեջանական զավեշտ:

«Արմենպրես» լրատվական գործակալությանն ընդամենը մեկ-երկու ժամ պահանջվեց` հերքելու ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական սադրանքն ու կանխելու դրա տարածումը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]